«Հայռուսգազարդ» ընկերության համար անցյալ տարին առանձնացել է «Հրազդան 5»-ի շինարարության եւ արդիականացման ծրագրի ավարտով: Այս մասին նշել է ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը երեկ հրավիրված խորհրդակցության ընթացքում:
News.am-ի փոխանցմամբ` 2011-ի դեկտեմբերի վերջին «Հրազդան 5»-ում իրականացվել է կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժամ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ: Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում, իսկ հունվարի 15-ից կներգրավվի Հայաստանի էներգահամակարգի բեռի կրման գործընթացում:
Ի. Պ.