Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի (արձակուրդ գնացած Գեղամ Ղարիբջանյանի) խորհրդական Վրեժ Գասպարյանը նշանակվել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի խորհրդական: Այս նշանակումը ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանի օրոք աշխատած ոչ բոլոր պատասխանատու աշխատողներն են, այնուամենայնիվ, լքում պաշտոնները, նրանցից ոմանք անգամ պաշտոնի բարձրացում են ստանում: Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները պաշտոնապես հունվարի 10-ից կատարող, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը, ըստ ԱԺ մեր աղբյուրների, ամենայն հավանականությամբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում չի նշանակվի: Հավանաբար այդ պաշտոնի համար որոնվում է ՀՀԿ-ին հավատարիմ մեկը:
Մ. Խ.