Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է այցելել Ադրբեջան, ավելի ստույգ` հենց Նախիջեւան: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբՙ հունվարի 17-ին կայանալիք այցելությանը նախատեսված է հանդիպում Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների հետ:
Հաշվի առնելով վերջին շրջանի Իրան-Ադրբեջան լարվածությունն ու հակառակ դիրքերին հավակնորդ իրանա-թուրքական հարաբերությունների առերեւույթ ջերմացումըՙ օրակարգի թեմաների առնչությամբ կանխատեսումները կարող են բազմազան լինել:
Ա. Հ.