«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2012-01-12 | #4, 2012-01-13 | #5, 2012-01-14


ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՍՊԱՆՈՐԴ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՆԱԽԱՐԱՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՆՈՐ ՇՆՈՐՀՅԱԼՆԵՐԸ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաuտանի Հանրապետության արտակարգ դեuպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան է շնորհվել մի շարք պաշտոնյաների, այդ թվում` դեսպանների:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբՙ արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի աստիճան է շնորհվել նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանին, արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար Վարդան Ասոյանին:

Նման կոչման են արժանացել նաեւ Իրանում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Գառնիկ Բադալյանը, Թուրքմենստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը:

Այսուհետեւ դիվանագիտական այդ աստիճանով կգործեն Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի վարիչ Անահիտ Թովմասյանը, Իրաքում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռուբեն Խարազյանը, Հնդկաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Հակոբյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղեւոնդյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4