Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հունվարի 18-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ամերիկյան պետքարտուղարությանը հղում անելով` ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե հանդիպումը եղել է փակ, եւ թե ի՞նչ է քննարկվել` ոչ մի տեղեկություն:
Թե ի՞նչ դիվանագիտական ապագա է սպասում այդպես էլ զուտ մեկ տարի ժամկետով պաշտոնավարած դեսպանին, որի թեկնածությունը մնաց չհաստատված` չնայած ԱՄՆ նախագահի համառությանը, չի տեղեկացվում, սակայն մեկ ճանապարհ Բրայզան, հատկապես իր տիկնոջ` Զեյնո Բարանի հետ կարող է եւ հավանական է, որ կընտրի. խոսքը լոբբիստական գործունեության մասին է, եւ հստակ է, թե ում օգտին:
Ա. Հ.