Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու մասին հայտարարություններ արած ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ռիկ Փերրին, պարզվում է, հրաժարվել է ԱՄՆ նախագահության համար Հանրապետական ներկուսակցական պայքարից` իր կողմնակիցներին կոչ անելով հետեւել մեկ այլ թեկնածուի` Նյուտա Գինգրիչին:
Ֆրանսպրես-ը տեղեկացնում է, որ Փերրիի վարկանիշային ցուցանիշները բավականին ցածր են եղել, ինչն էլ թերեւս վճռել է հետագա պայքարից հրաժարվելու նրա որոշումը: Այս պարագայում նախագահական աթոռին հավակնող հանրապետականները մնում են չորսը: Բացի Գինգրիչիցՙ պայքարին մասնակցում են Միտ Ռոմնին, Ռիկ Սանտորիումն ու Ռոն Փոլը:
Ա. Հ.