«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ԴԵՄ ԳՆԱԼԸ ՎԵՐԱԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ Է

«Պետք է կողմնակից լինել ինքնորոշման իրավունքին, ապագաղութացումը կդառնա վերագաղութացում, եթե դեմ գնանք ինքնորոշվելու ցանկությանը», երեկ Ստրասբուրգումՙ ԵԽԽՎ նիստում, հարցերին ի պատասխան հայտարարեց Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քամերոնը :

Անդրադարձը վերաբերում էր Ֆոլկլենդյան կղզիների ճակատագրին, որի պարագայում, ըստ բրիտանացի պաշտոնյայի, կղզեբնակները ուզում են մնալ բրիտանական, իսկ Արգենտինան ուզում է նրանց տեսնել արգենտինացի: Ամեն դեպքում, Ֆոլկլենդյան կղզիների դեպքում մի մոտեցման բացարձակ գերակայությունը Բրիտանիային հնարավորություն չի տալիս այլ դեպքերում հաշվի չառնելու նույն այդ ինքնորոշման իրավունքի իրացման ցանկությունը:

Ա. Հ., Ստրասբուրգ

Քամերոնի ելույթի եւ հարցերի մասին մանրամասն` վաղվա համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4