Մարդու իրավունքների պաշտպանի նորաբաց pashtpan.am կայքը հնարավորություն է տալիս այսուհետեւ համացանցով դիմելու ՄԻՊ գրասենյակին: Իսկ թե որ հարցերով կարելի է դիմելՙ առավել մանրամասն կարելի է իմանալ կայք մուտք գործելով: Այստեղ տարբեր բաժիններում նաեւ կարելի է ծանոթանալ, թե հատկապես որ գործերն ինչ ընթացք են ստացել ՄԻՊ վարույթում, ծանոթանալ համեմատաբար վերջին դիմումների ընթացքին, պետական մարմինների կողմից թույլ տրված դեպքերին եւ դրանց բնույթին: Զուգահեռ բացվել է նաեւ ֆեյսբուքային էջ` www.facebook.com/ombudsmanarmenia, սա նախատեսում է ուղիղ շփումներ ֆեյսբուքի օգտատերերի եւ ՄԻՊ գրասենյակի միջեւ, որը թույլ կտա որոշ հարցեր պարզաբանել հենց ֆեյսբուքում:
Մ. Խ.