Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացանք, որ երեկ Ակադեմիայի նախագահության նիստում տեղի է ունեցել ԳԱԱ-ի 3 ինստիտուտների տնօրենների ընտրություն:
Մ. Գ. Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն է վերընտրվել Նիկոլայ Կնյազյանը, իսկ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն վերընտրվել է Աննա Բոյաջյանը: Իրինա Մելիքսեթյանն ընտրվել է Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն:
Ի. Պ.