«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2012-02-03 | #20, 2012-02-04 | #21, 2012-02-07


ԹՈՒՐՔԻԱՆ ԽՍՏԱՑՐԵԼ Է ՄԻԳՐԱՑԻՈՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիան այնպիսի փոփոխություններ է արել իր միգրացիոն օրենսդրության մեջ, որը դժվարություններ է առաջացնում օտարերկրացիների համար: Մինչեւ օրենքի փոփոխությունը օտարերկրացիները կարող էին կեցության եռամսյա ժամկետը լրանալուց հետո հատել սահմանն ու վերադառնալ մեկ օրում` եւս երեք ամսվա կեցության ժամկետի համար մուտքի իրավունք ստանալով: Այդ ճանապարհով Թուրքիայում բազմաթիվ օտարերկրացիներ, այդ թվում` հայեր են աշխատում: Սակայն այժմ օրենսդրությունը խստացվել էՙ եւ փետրվարի 1-ից երեք ամիս Թուրքիայում լինելով` օտարերկրացիներն անմիջապես չեն կարող նոր երեք ամսվա համար մուտքի արտոնագիր ստանալ, այլ պետք է երեք ամիս սպասեն ու հետո դիմեն մուտքի արտոնագրի համար: Կարգը խախտողները եւ երեք ամսից ավելի անօրեն մնացողները մեծ տուգանքներ պետք է վճարեն, որը սպասարկող ծառայություններում եւ տներում աշխատող հայերը, վրացիները եւ մյուս ազգերի ներկայացուցիչները չեն կարող վճարել, քանի որ նրանց վարձատրությունը շատ ցածր է: Այնպես որ, ըստ թուրքական լրատվամիջոցների` Վրաստան, Հայաստան, անգամ Ադրբեջան վերադարձողների թիվը վերջին օրերին կտրուկ ավելացել է, քանի որ այն մարդիկ, ում կեցության եռամսյա ժամկետը լրացել է, վախենում են մեծ տուրքեր վճարելուց: Փաստորեն` Թուրքիան, միգրացիոն քաղաքականության խստացման անվան տակ, իրագործում է օտարերկրացիներին, այդ թվում` հայերին, վտարելու իր խոստումը: Թուրքիայի տուրիզմի նախարարությունն արդեն քննադատել է այս փոփոխությունները` նշելով, որ դրանք խփում են տուրիզմին, այդպիսով նաեւ Թուրքիայի գրպանին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4