«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2012-02-07 | #22, 2012-02-08 | #23, 2012-02-09


Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՉԱՌՆԻՆ ԼԱՎ ԳԻՏԻ, ԹԵ Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀՈԼՈՔՈՍԹ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ազգային ժողովում երեկ, պատասխանելով ԲՀԿ-ի պատգամավորներից մեկիՙ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հայտարարությանը վերաբերող հարցին` նշել է, թե Հոլոքոսթ տերմինը կիրառելի չէ Հայոց ցեղասպանության առումով. «Նախ եւ առաջ, որեւէ մեկը Հոլոքոսթ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար: Հայոց ցեղասպանությունը բնութագրվում է գենոցիդ տերմինով: Եվ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Երբ Ռաֆայել Լեմկինը առաջին անգամ առաջարկեց գենոցիդ տերմինը, նա հիմնվում էր հենց Հայոց մեծ եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինը սկսեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների տարբեր միջազգային փաստաթղթերում: Կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Երուսաղեմի Հոլոքոսթի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չառնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին եւ վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Չառնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվում, երբ այդպիսի բան է ասում: Իսրայելում բոլորը լավ գիտակցում են, որ Չառնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքոսթ եւ Ցեղասպանություն»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4