Անցած կիրակի օրը Շիրակի մարզի թվով 6` Գառնառիճ, Շիրակ, Վահրամաբերդ, Բասեն, Գեղանիստ եւ Պեմզաշեն գյուղական համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի հերթական, Տուֆաշենում` արտահերթ ընտրություններ, Նահապետավան համայնքում կայացել են հանայնքի ղեկավարի ու ավագանու, իսկ Արեւիկում` միայն ավագանու անդամների ընտրություններ:
Ըստ հրապարակված նախնական արդյունքների, երեք համայնքներում` Պեմզաշենում, Գեղանիստում եւ Շիրակում, վերընտրվել են գործող գյուղապետները: Դրանցից առաջինում համայնքի անկուսակցական ղեկավար Անանիկ Ոսկանյանը հաղթել է հանրապետական թեկնածուին: Այս եզակի դեպքը տարբեր մարդիկ մեկնաբանում են նաեւ գյուղապետի` գեներալ Մանվել Գրիգորյանի հետ մտերմության հանգամանքով: Իսկ Գառնառիճ համայնքում հանրապետական գյուղապետը պարտվել է նույն կուսակցության անդամ մրցակցին:
Ընդհանուր առմամբ` ընտրված ութ համայնքապետներից 5-ը ՀՀԿ անդամ են: Եվս երկու գյուղերում` Գեղանիստում եւ Նահապետավանում, ընտրվել են անկուսակցական գյուղապետներ` հաղթելով ՕԵԿ-ական թեկնածուների: Այլոց թվում մեկ ՕԵԿ անդամ Նահապետավանում եւ մեկ ԲՀԿ-ական` Արեւիկում ընտրվել են համայնքային ավագանու կազմում:
Գ. Մ.