1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հայտարարեց մայրենի լեզվի միջազգային օր:
Օրվա առիթով ՄԱԿ-ի եր-անյան գրասենյակում երեկ քննարկում էր կազմակերպվել ավելի քան 30 տարբեր մասնագետների մասնակցությամբ, որոնց քննարկման թեման էր «Հայոց լեզվի դերը ժամանակակից աշխարհի պահանջների համատեքստում. նոր տերմինաբանությունը որպես լեզվի զարգացմանը նպաստող գործոն»:
Արմինե Հալաջյանի համակարգմամբ եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի ներածական խոսքով բացված քննարկման խոսնակներից էին Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը, Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը - Հանրային հեռուստատեսության փոխտնօրեն Լ-ոն Գալստյանը:
Ի. Պ.