Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», 2011-ի երկրորդ կիսամյակի ընթացքում Visa International վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ բանկն իրականացրել է Visa Staff Incentive աշխատակիցների խրախուսման ծրագիր` ուղղված բանկի կողմից թողարկվող Visa International համակարգի պրեմիում սեգմենտի քարտերի վաճառքներին:
Փետրվարի 21-ին «Արդշինինվեստբանկում» տեղի է ունեցել Visa International վճարահաշվարկային համակարգի ներկայացուցիչների կողմից միջազգային սերտիֆիկատների հանձման պաշտոնական արարողությունը: Ծրագրին մասնակցող լավագույն վաճառող է ճանաչվել «Երեւան» մասնաճյուղի աշխատակից Իրինա Ենոքյանը: Իսկ որպես թիմային աշխատանք լավագույն 3 մասնաճյուղեր են ճանաչվել «Մալաթիա», «Աղասյան» եւ «Գորիս» մասնաճյուղերը: Ծրագրին մասնակից «Արդշինինվեստբանկի» լավագույն աշխատակիցները Visa International վճարահաշվարկային համակարգի եւ բանկի կողմից խրախուսվել են նաեւ խոշոր դրամական պարգեւներով:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է. «Visa Staff Incentive ծրագրի շրջանակներում ավելի քան կրկնապատկվեց պրեմիում սեգմենտի վճարային քարտերի վաճառքը: «Արդշինինվեստբանկի» պրեմիում սեգմենտի վճարային քարտերի բազմաթիվ ծառայությունների ու առավելությունների հետ մեկտեղ, ծրագիրը լրացուցիչ հնարավորություն ընձեռեց ամրապնդել եւ բարելավել բանկի դիրքերը պրեմիում սեգմենտի վճարային քարտերի շուկայում»:
Ա. Մ.