«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2012-02-21 | #32, 2012-02-22 | #33, 2012-02-23


ԵՐԵԿՙ ՉԷ, ԱՅՍՕ՛Ր

«Ազգը» տեղեկացրել էր քանիցս, որ երեկ պետք է տեղի ունենար Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանի մի հատվածի առք ու վաճառքի գործարքը, համաձայն այն տեղեկությունների, որ տարածվել էին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի կողմից: Գործարքն, ըստ «Panorama.am»-ին Անանյանի փոխանցած տեղեկության, չի կայացել երեկ: Նոտարական գրասենյակում պարզվել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, վրացական օրենսդրության համաձայն, պետք է լինեն վրացերեն լեզվով: Երեկ անհրաժեշտ փաստաթղթերը տրվել են թարգմանության:

Այսօր արդեն նախատեսված է գործարքի կնքումը, որի համաձայն Թումանյանի բնակարանի չորս սենյակների վրացի սեփականատերը կստանա 145 հզ. ԱՄՆ դոլար, որը վճարելու պատրաստակամություն հայտնել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` Ղուկասյան եղբայրների անունից:

Խոստումների համաձայն, հավանական է, որ վաղը հանրությանը կներկայացվեն նաեւ մի շարք հարցերի պատասխաններ, թե ինչու է նման գին որոշվել, ինչ է լինելու բնակարանի այդ հատվածի հետագա ճակատագիրը, ինչպես է իրականացվելու նորոգումը եւ այլն:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4