«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2012-02-23 | #34, 2012-02-24 | #35, 2012-02-25


ՖԱԴԵՅ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԸ` ԴԵՍՊԱՆ ՆԱԵՎ ՕՄԱՆՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի նստավայրից, մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Քուվեյթի Պետությունում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին, համատեղության կարգով նշանակել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ):

Ա.Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4