«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2012-02-23 | #34, 2012-02-24 | #35, 2012-02-25


ՕԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ ՎԻՃՈՒՄ

«Մեր խմբակցությունում երբեք տեղի համար վեճ չի եղել ու չի լինի», ասում է ՕԵԿ խմբակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ` ի պատասխան մամուլում շրջանառվող այն լուրերի, որ կուսակցության նախընտրական ցուցակում երրորդ տեղի համար վիճել են ինքն ու Հեղինե Բիշարյանը: Թեպետ ՕԵԿ-ի համագումարն ու ցուցակի հրապարակումը նախատեսված են մարտի 3-ին, սակայն այսօր արդեն հայտնի են կուսակցության ցուցակի առաջին երեք տեղերի անունները` Արթուր Բաղդասարյան, Արմեն Երիցյան, Հեղինե Բիշարյան: Շահգելդյանը չի նեղացել, որ ինքն առաջին եռյակում չկա: Ասում է` ընտանիքից չեն նեղանում:

Շահգելդյանի խոսքերով ՕԵԿ-ը կմասնակցի նաեւ մեծամասնական ընտրություններին եւ 15-20 ընտրատեղամասերում կունենա իր թեկնածուն: «Կուսակցության ցանկում օլիգարխներ չկան, կան բիզնեսմեններ, բայց չեմ կարող ասելՙ նրանք մեծամասնական ցանկում կլինեն, թեՙ ոչ», ասաց Շահգելդյանը` հավելելով, որ հավատում է, որ այս տարի խորհրդարանում ավելի մեծ ընդգրկվածություն են ունենալու, սակայն դրան հասնելու են առանց որեւէ կուսակցության` հատկապես ՀՀԿ-ի աջակցության:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4