«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2012-03-13 | #45, 2012-03-14 | #46, 2012-03-15


ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆԸՙ ԴԵՐ ԶՈՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԶԵՔԻ ԲԵՅԻ ՄԱՍԻՆ

Հմուտ ցեղասպանագետ եւ Կանադայի Զորյան ինստիտուտի ուսումնասիրությունների բաժնի տնօրեն պրոֆ. Վահագն Տատրյանը, ըստ ստացված հաղորդագրության, ապրիլի 1-ին Կալիֆոռնիայի Արարատ-Էսքիճյան թանգարանում դասախոսություն է կարդալու Դեր Զորի կառավարիչ Զեքի Բեյի մասին, որը եղել է հայերի ցեղասպանության «երկրորդ փուլի» գլխավոր պատասխանատուն: Դասախոսությունը, որը նվիրված է լինելու Լութեր եւ Աննա Էսքիճյաններին, հովանավորվելու է թանգարանի եւ ՆԱԱՍՐ-ի (Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի) կողմից: Դասախոսությանը հաջորդելու են երաժշտական («Անի» լարային քառյակի կատարմամբ) ու գրքի շնորհանդես-ստորագրություն բաժինները:

Զաքի Բեյ անունով ճանաչված Սալիհ Զեքին ծնվել է, ըստ հաղորդագրության, 1879-ին Սամսունում: Վաղ 1900-ականներին օսմանյան քաղաքացիական ծառայության մեջ է մտել եւ գնալով աստիճանի բարձրացում է ստացել, դառնալով կայմակամՙ այսինքնՙ կառավարիչ նախ Տիրեբոլու (1906), ապա Վաքֆիքեբիր (1909), Ունյե (1910), Բաֆրա (1911), Ալաշեհիր (1912), Ինջեսու (1914) եւ Դեվելի (1915) քաղաքների: Քայսերիի (Կեսարիա) մոտ ծառայելովՙ նա խիստ դաժան անձնավորության համբավ է վաստակել: 1916-ին նշանակվել է Դեր Զորի մութասարըֆՙ փոքր տարածքի կառավարիչ, եւ հանձն է առել տարածաշրջանի հայերին բնաջնջելու պարտականությունը, որն իր նախորդըՙ Ալի Սուատ Բեյը հրաժարվել էր ի կատար ածել:

Առավել մանրամասնությունների համար այցելել « ararat-eskijian-museum@netzero.net » կամ « hq@naasr.org » կայքերը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4