Երեւանը կունենա Հնդկաստանի անվան այգի: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այգու համար տարածքն արդեն տրամադրվել է: Հնդկաստանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո հատկացված տարածքում կսկսվեն շինարարական աշխատանքները:
Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրային : Այս մասին տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանից:
Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել տրամադրված տարածքի համար եւ նշել, որ նախագիծը կլինի հայ-հնդկական դարավոր բարեկամության եւս մեկ ապացույցը:
Իսկ Տարոն Մարգարյանը նշել է` Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ընդլայնել ու ամրապնդել ոչ միայն Դելիի, այլեւ Հնդկաստանի մյուս քաղաքների հետ:
Ի. Պ.