«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2012-03-23 | #53, 2012-03-24 | #54, 2012-03-27


Խ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ ՈՐՈՇՈՒՄ Է ԽՆԴՐՈՒՄ

Գործարար Խաչատուր Սուքիասյանը դիմել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` խնդրելով հաշվի չառնել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության այն գրությունը, որում նշված է, թե 5 տարի անընդմեջ Սուքիասյանը Հայաստանում չի ապրել, ու որպես պատգամավորության թեկնածու գրանցել իրեն: Սակայն թիվ 10 ձգձգում է հարցը, ինչի մեջ Սուքիասյանը միտում է տեսնում. «...Իմ համոզմամբ բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորութունից, նաեւ ժամկետի իմաստով, իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում, խնդրում եմ իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ», ասված է Սուքիասյանի դիմումում: Արդյո՞ք իշխանական շրջանակներում որոշում կա խոչընդոտելու Սուքիասյանի առաջադրմանը, եւ ավելի նախընտրելի է համարվել ընդդիմադիր պոպուլիստի ներս թողնել խորհրդարան, քան Սուքիասյանի նման լուրջ տնտեսական գործչի. սա մի հարց է, որի պատասխանը կարելի կլինի տալ ԸԸՀ որոշումից հետո:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4