Կասեցվել է Հայաստանից սրբապատկերների արտահանման փորձը: Ազգային անվտանգության ծառայության մարմինների կատարած աշխատանքները մաքսանենգ արտահանումը կասեցրել են մարտի 25-ին:
«Արմենպրեսի» տվյալներով` ՀՀ պետական սահմանը հատելիս երկաթգծի «Այրում» կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի քաղաքացի Դավիթ Հանոչը, եւ նրա ուղեբեռում հայտնաբերվել է չհայտարարագրված 18 սրբապատկեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ, քննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:
Ի. Պ.