Երիտասարդ գիտնականները պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում եւ նույնաբովանդակ կոչով դիմել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին` իրենց նախընտրական ծրագրերում ներառել նաեւ գիտության ֆինանսավորման բարձրացման դրույթը:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդ գիտաշխատողները, հանդես գալով երիտասարդ գիտնականների անունից, նշեցին, որ գիտնականներին աջակցության նպատակով պետության խոստացած 100 միլիոն դրամի ռոտացիան դեռեւս տեղ չի հասել:
Բանախոսներից Արթուր Մովսիսյանն ընդգծեց, որ մեր գիտնականների միջին տարիքն այսօր 58 տարեկանն է. «Իսկ երիտասարդ գիտնականին այսօր Հայաստանում ոչինչ չի հրապուրում, եւ հաճախ երիտասարդները ստիպված են լինում լքել Հայաստանը»:
Ի. Պ.