«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2012-03-24 | #54, 2012-03-27 | #55, 2012-03-28


ԸՆՏՐՈՂԸ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՒԳԵԼ ԻՐ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՈՒՄ

Այժմվանից արդեն ընտրողները կարող են ստուգել իրենց անուն-ազգանունի առկայությունը ընտրողների ցուցակներում, եւ դա կարող են անել ոչ միայն իրենց բնակության վայրի ընտրատեղամասերում, այլեւ համացանցով այցելելով elections.am, police.am կայքեր: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ընտրողը, իր ազգանունն ընտրացուցակում չհայտնաբերելու դեպքում, մինչեւ մայիսի 1-ը կարող է դիմել հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Այս ծառայությունները, քննելով ընտրողի դիմումը, 5-օրյա ժամկետում, բայց ամենաուշը քվեարկությունից ոչ ուշ, քան 4 օր առաջ, կարող են ընտրողների ցուցակում ավելացնել ընտրողի անունը, եթե դրա համար առկա են ընտրական օրենսգրքով սահմանված հիմքերը: Այդ մասին ընտրողը գրավոր պետք է տեղեկացվի: Ընտրողները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ նաեւ 53-88-63 հեռախոսահամարով:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4