Երեւանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանը 2008 թվականից Լեռնային Ղարաբաղում իրականացնում է կրթական, գիտամեթոդական ու այլ բնույթի ծրագրեր: Այս տարի նույնպես ծրագրերը շարունակական են լինելու:
2012 թվականից իրագործվում է Լեռնային Ղարաբաղում Սարսանգի պատվարի ուսումնասիրության ծրագիրը: Եվ աշխատանքների իրականացման նպատակով համալսարանի մասնագետների ներգրավվածությամբ ստեղծվել է 6 աշխատանքային խումբ:
Այս տարի Ճարտարապետության ու շինարարության համալսարանը նախատեսում է նաեւ մշակել Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող ջրամբարների շահագործման միջոցառումների ուսումնասիրությունը:
Ի. Պ.