«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2012-03-28 | #56, 2012-03-29 | #57, 2012-03-30


ԿԵՂԾ ԴԵՂԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ, ՍԱԿԱՅՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆ ՀԱՆՎՈՒՄ

«Նիկոմեդ» ընկերությունն ահազանգել է, որ շուկայում վաճառվում են իրենց ընկերության «Ակտովեգին» եւ «Կոնկոր» անվանումներով կեղծ դեղեր, որոնց համար իրենք պատասխանատվություն չեն կրում («Կոնկոր» դեղորայքը նշանակվում է հիպերտոնիա ու սրտային հիվանդություն ունեցողներին):

Հայտնաբերված կեղծ դեղերի վերաբերյալ Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միությունն ահազանգել է համապատասխան մարմիններին, սակայն դեղերն առ այսօր շրջանառությունից չեն հանվել:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշել է նաեւ վերջերս շուկայում հայտնաբերված «Ստեկլովիդնոյե տելո» դեղի մասին, որն ունի ադրբեջաներեն ներդիր եւ արտադրվում է Բելառուսում հատուկ Ադրբեջանի համար: Սամվել Զաքարյանը չի բացառել, որ դեղը Հայաստան ներմուծվում է Ադրբեջանից` ապօրինի ճանապարհով: Ըստ նրա` անթույլատրելի է, որ դեղերի ներկրումն այդքան հեշտացվել է. «Այստեղ նաեւ բիոահաբեկչության հարց կա»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4