«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը դիմելու է Հայաստանի գլխավոր դատախազություն` ընտրողների վերաբերյալ ուռճացված տվյալներ հրապարակելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու դիմումով: Դիմումի հիմքը Հայաստանի 41 ընտրատարածքների տեղամասերի ընտրողների ընդհանուր թիվն է, որոնք առանձին-առանձին գումարելով ստացվել է 2,5-2,6 մլն ընտրող: Փաստորեն 2008 թվականից հետո ընտրողների թիվը, Հայաստան եկողների եւ Հայաստանից գնացողների բացասական հաշվեկշռի պարագայում, նվազելու փոխարեն աճել է, ոստիկանության հրապարակած տվյալներով այն գերազանցում 2,5 մլն-ը:
Մ. Խ.