2010 թվականից «Երկիր» միությունն իրականացնում է հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության «Վան նախագիծ» ծրագիրը:
Նախագծի շրջանակներում երաժիշտ Նորայր Քարտաշյանի ղեկավարությամբ ձեւավորվել է «Վան նախագիծ» երաժիշտների խումբը, որի նպատակն է հայկական ավանդական նվագարանների ու երաժշտական ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու տարածումը:
«Երկիր» միությունից տեղեկացանք, որ սույն տարվա ապրիլի 2-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է «Վան նախագիծ» երաժիշտների խմբի հաշվետու համերգը: Կհնչեն արեւմտահայկական ժողովրդական ստեղծագործություններ` նորովի մշակմամբ ու գործիքավորմամբ:
Ի. Պ.