«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2012-04-05 | #62, 2012-04-06 | #63, 2012-04-07


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՆԱՎԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ... ԱՐՑԱԽԻ ԴԵՄ

Զենիթային հրթիռային Barak-8 համակարգերի յուրաքանչյուր մարտկոց արժե 24 մլն դոլար: Ներկայացնելով Իսրայելից Ադրբեջանի գնած 1.6 մլրդ դոլարի զինամթերքը` այսպիսի տվյալներ է հրապարակել «Strategy Page» վերլուծական կենտրոնը` կցելով այդ գործարքով ձեռք բերված զենքի ու զինամթերքի ցանկը:

Ըստ այդմ, Ադրբեջանը Իսրայելից գնել է Heron եւ Searcher տեսակների հնգական անօդաչու սարքեր, ինչպես նաեւ Barak-8 տեսակի 75 զենիթային հրթիռ:

Այս ամենին Ադրբեջանը իր գնած զինամթերքում հավելել է Green Pine ռադարային համակարգ, ինչպիսին օգտագործում է նաեւ Իսրայելն իր ռազմավարական պաշտպանության համար, քանի որ այս համակարգով հնարավոր է ճանաչել բալիստիկ հրթիռները մինչեւ 500 կմ հեռավորության վրա:

Ադրբեջանի` Իսրայելի հետ ռազմական այս գործարքի առնչությամբ հայտարարությունների ֆոնին ուղղակի զավեշտալի է նաեւ այն տեղեկությունը, որ այդ գործարքով ձեռք են բերվել նաեւ հականավային Gabriel հրթիռներ` մինչեւ 36 կմ հեռավորության համար: Եվ սա այն դեպքում, երբ ադրբեջանական վերնախավն ամեն գնով փորձում է աշխարհին եւ առաջին հերթին Իրանին փաստարկել, թե այս ամենը գնվել է Ղարաբաղի, այլ ոչ Իրանի դեմ օգտագործելու նպատակով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4