Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Գարեգին Երկրորդ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Եվ ամեն տարի` ապրիլի 7-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցիներում կատարվում է օրհնության կարգ:
Այսօր երեկոյան եկեղեցիներում նաեւ կմատուցվի Ճրագալույցի սբ պատարագը, որով կսկսվեն զատկական տոնակատարություններն, ու պատարագի ավարտին կազդարարվի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը:
Քրիստոսի Հարության տոնը, որը ժողովրդի մեջ տարածված է անվանել նաեւ Զատիկ, կնշվի ապրիլի 8-ին: Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը, որի ժամանակ հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով եւ պատասխանում` օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Իսկ հանգուցյալների հիշատակության օրը` մեռելոցը, ապրիլի 9-ին է, որը պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Ի դեպ, երկուշաբթի օրը մեր թերթը աշխատելու է: «Ազգ»-ի հաջորդ համարը լույս կտեսնի երեքշաբթի առավոտյան:
Ի. Պ.