Փարիզՙ ժխտելու համար Հայոց ցեղասպանությունը
Այդ մասին ապրիլի 5-ին տեղեկացրել էր թուրքական «Դունյա բուլթենի» գործակալությունը: Ըստ տեղեկության, «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին Ֆրանսիայից կանցնի Ավստրիաՙ մասնակցելու այս երկու երկրներում գործող Թուրքական միությունների ֆեդերացիայի ընդհանուր ժողովներին:
Թեեւ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը մերժել է ցեղասպանությունների ուրացումը քրեականացնող օրինագիծը, սակայն Թուրքիայում, ինչպես թուրքական գործակալությունն է նշում, չեն հանդարտվում օրինագծի շուրջը բորբոքված կրքերը: Այդ իսկ պատճառով էլ Բահչելին հատկապես Փարիզում փորձելու է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը այն արտահայտություններով, ինչ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու համար օգտագործել է Սահմանադրական խորհուրդը: Բահչելին Թուրքիա կվերադառնա երեքշաբթի:
Հ. Չ.