«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2012-04-05 | #62, 2012-04-06 | #63, 2012-04-07


«ՉՈՐՍԻ ՁԵՎԱՉԱՓԻՆ» ԴԻՄԱԿԱ

Մինչ «Չորսի ձեւաչափը» նամակներ է ուղարկում ընտրությունների մասնակից մյուս կուսակցություններին` ընտրությունների վերահսկման համար իրենց նախաձեռնությանը միանալու խնդրանքով, երեկ, արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին, Հայաստանի խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարի մասնակից խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցչությունները: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել խորհրդարանական ընտրությունների համար գրանցված քաղաքական ուժերը` յուրաքանչյուրը մեկական ներկայացուցչով: Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, իրենց իսկ` ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկով, խմբում կներկայացնեն իրենց կողմից ընտրված երեք կազմակերպությունները` դարձյալ մեկական մասնակցով: Վերջիններս օժտված կլինեն նույն լիազորություններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության միասնական կարծիքը ներկայացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոստրան ` միջազգային կազմակերպությունները խմբի աշխատանքներին կմասնակցեն դիտորդի կարգավիճակով: Հաջորդ նիստում արդեն հստակեցված կլինի անելիքը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4