«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2012-04-06 | #63, 2012-04-07 | #64, 2012-04-10


«ԱՆԱԶՆԻՎԸ ՀԵՆՑ ԻՆՔԸՙ ԷՐԴՈՂԱՆՆ Է»

Օրերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը, նկատի ունենալով Իրանի ղեկավարներին, ասել էր. «Խոսքը կտուր են գցում, ազնիվ չեն»: «Ազգի» նախորդ համարում «Իրանը շփոթմունքի է մատնում Թուրքիային» վերնագրով անդրադարձել էինք Էրդողանի խոսքերին: Իրանական կողմի պատասխանը չուշացավ: Էրդողանի խոսքերին, ինչպես ապրիլի 7-ին նշել էր թուրքական մամուլը, արձագանքել է Իրանի Իսլամական Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Քեւսարին, նշելով. «Ցավոք, թուրք պատասխանատուները չեն կարողանում բավականաչափ ազնիվ գտնվել, որովհետեւ նրանք ուրիշի խոսքն են ասում: Անկարան դարձել է համաշխարհային իմպերիալիզմի յուրատեսակ խամաճիկն ու գործիքը: Էրդողանն ու Թուրքիայի պատասխանատու ղեկավարները զուրկ են ինքնուրույն որոշում ընդունելու կարողությունից, անում են այն, ինչ թելադրվում է»:

Հանձնաժողովի անդամ Իբրահիմին հավելել է. «Անազնիվը հենց ինքըՙ Էրդողանն է: Էրդողանն անընդհատ կրկնում է, թե հակաօդային պաշտպանական համակարգը սպառնալիք չէ Իրանի համար: Նա դրանով ցույց է տալիս, որ ինքը ազնիվ չէ, որովհետեւ այդ համակարգը բացառապես Իրանի դեմ է տեղադրվում»:

Ի դեպ, դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին Իբրահիմին հայտարարել է, որ կհարվածեն Մալաթիայում տեղակայվող ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանական համակարգին, եթե հարձակման ենթարկվի Իրանը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4