Սոցիոլոգիական հետազոտությունների աշխարհահռչակ «Գելլափ Ինթերնեյշընըլը» մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական եւ ընտրական շրջանում կիրականացնի սոցհարցումներ, իսկ քվեարկության օրըՙ Exit-Poll: «Գելլափը» հետազոտությունն ու էքզիտ-փոլը կիրականացնի «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով եւ գործընկերությամբ, ինչի առնչությամբ էլ երեկ կողմերը պայմանագիր են ստորագրել:
Ըստ GALLUP-ի փոխնախագահ Կոնչո Ստոյչեւի, հարցումները, որ անցկացվելու են միջազգային ընդունված ձեւաչափով, կավարտվեն ապրիլի 27-ին, իսկ էքզիտ-փոլը` մայիսի 6-ին` երկու պարագայում էլ ընդգրկելով հանրապետության ողջ տարածքը:
Ստոյչեւը կարծիք է հայտնել, թե քվեարկությունից հետո իրենց ընտրությունը բացահայտելու առումով Հայաստանում մարդիկ չեն վախենա:
Հուսանք:
Ա. Հ.