Վերահսկիչ պալատը մինչեւ հունիսի 1-ը դադարեցնելու է վերահսկողությունը եւ հրապարակային հայտարարություններով հանդես չի գալու` նախընտրական ժամանակաշրջանում հնարավոր քաղաքական շահարկումներից զերծ լինելու համար. այս բովանդակությամբ հայտարարություն երեկ տարածել էր ՎՊ մամուլի ծառայությունը: Իսկ այդպիսի հայտարարության տարածման հարկավորությունը ծագել էր այն պատճառով, որ մեկ օր առաջ, ՀՅԴ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել էր, թե ՎՊ-ն երկրի նախագահի պատվերներն է կատարում եւ այդպիսին չլինելու համար այն պետք է ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչ: ՎՊ մամուլի ծառայության հայտարարության մեջ նաեւ նշվում է, թե գործունեության 4 տարում ՎՊ-ն որեւէ պատվեր չի կատարել, անկախ կառույց է, նրա տարեկան ծրագրերը հաստատում է Ազգային ժողովը, որին կողմ են քվեարկում նաեւ ՀՅԴ-ական պատգամավորները:
Մ. Խ.