Ապրիլի 21-ին Սոֆիայի «Լյումիեր» դահլիճում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո, նաեւ Սոֆիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության ու հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ, հանրային ելույթով հանդես է եկել լիբանանահայ Միսակ Քելեշյանը: Նա ներկայացրել է Մեծ եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի ստեղծած պետական որբանոցում հայ որբերի թուրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր ու տեսանյութեր: Այս մասին տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել հայկական կազմակերպությունների ղեկավարներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ եւ այլք:
Ի. Պ.