Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` ապրիլի 18-ին Վաշինգտոնում` Բարեփոխման լյութերական եկեղեցում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:
Ցուցահանդեսը, որը բացվել էր Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի ջանքերով, ներկայացրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարները:
Բացմանը ներկա են եղել Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը, լյութերական ու հայ առաքելական եկեղեցիների հոգեւորականներ եւ այլ անձինք:
Ի. Պ.