ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ ապրիլի 22-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցել է Չեխիայի Յիհլավա քաղաքում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր «Ուրարտու» հայ-չեխական ընկերությունը, որի նախագահն ու Հայաստանի դեսպանը նույն օրը ծաղկեպսակներ են դրել քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված խաչքարին: Իսկ Սուրբ հոգի եկեղեցում կատարվել է հոգեհանգստի ծեսը: Ապա ցուցադրվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված ֆիլմ եւ բացվել լուսանկարչական ցուցահանդես:
Ի. Պ.