«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ՑՈՒՅՑ ՈՒ ԵՐԹ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ` ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Այսօր կեսօրին Բելգիայում թուրքական դեսպանատան առջեւ կազմակերպվելու է ցույց: Հավաքվածները դեսպանատնից շարժվելու են դեպի Եվրոպական համագումար (Շուման հրապարակ):

Ցույցի նպատակն է Թուրքիայից պահանջել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, պայքարել ընդդեմ թուրք պետության դրժողական քաղաքականության, որը ներկայումս տարածվում է նաեւ Եվրոպայում, եւ պահանջել բելգիական պետությունից, որ հայոց ու թութսիների ցեղասպանությունների դրժողականությունն օրենքով դառնա պատժելի:

Ցույցի եւ երթի կազմակերպիչներն են Բելգիայի Հայ դատի հանձնախումբը, Բելգիայի Հայ դեմոկրատների կազմակերպությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4