Մայիսի 1-ին լրացավ հայ աստղագետ, աստղագիտության պատմության հայ լավագույն մասնագետներից Բենիկ Թումանյանի 95-ամյակը: Այս մասին տեղեկացանք Հայկական աստղագիտական ընկերությունից:
Բենիկ Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում, 1940-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, իսկ 1941-1945 թվականերին մասնակցել Հայրենական պատերազմին: 1957-1980 թվականներին ղեկավարել է Երկրի արհեստական արբանյակների դիտման Երեւանի կայանը եւ ԵՊՀ աստղադիտարանը:
Նա գրել է աստղագիտության պատմությանը նվիրված գիտական աշխատանքներ, իսկ հայ աստղագիության պատմությունը ամփոփող նրա հեղինակած երկհատորյակը վերաբերում է Հայաստանում աստղագիտական մտքի զարգացմանը հնագույն ժամանակներից մինչեւ 20-րդ դարի առաջին քառորդը:
Բենիկ Թումանյանը վախճանվել է 1980 թվականին:
Ի. Պ.