Մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը հաղորդել է ոստիկանության Էրեբունի բաժին, որ նույն օրն առավոտյան Երեւանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 12/32 ընտրատեղամասի բակում խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը: Խոչընդոտողը եղել է ոմն Վարդան: Երբ լրագրողը նկարահանումներ է կատարել Վարդանը մոտեցել է նրան, հարվածել ձեռքին ու գետնին գցել լրագրողի տեսախցիկը: Վարդանի ինքնությունն արդեն պարզվել է, իսկ վնասի չափը պարզվում է: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Ի. Պ.