«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Հայաստանի գլխավոր դատախազությունը երեկ տեղեկություն էր տարածել ընտրախախտումների հիման վրա հարուցված 8 քրեական գործի մասին. ապրիլի 15-ին Սվաճյան փողոցում Գայանե Առուստամյանին ծեծելու փաստով` նրա իսկ հաղորդման հիման վրա (ծեծվել էր նաեւ պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը), նախաքննություն է իրականացվում, «Լրագիր» կայքի նյութի հիման վրա` ոստիկանության աշխատակցին ծեծելու փաստի առթիվ, 148 դպրոցում (4/27 տեղամասում) ԲՀԿ -ի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով: Այս գործով Արմեն Մաթեւոսյանի հանդեպ է նախաքննություն է իրականացվում: Նույն տիպի գործ էլ թիվ 12 ընտրատարածքում Լյովա Խաչատրյանի եւ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք առաջարկելու հարցով է քննվում: «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ եւս քրեական գործ է հարուցվել: Նույն տիպի գործ էլ հարուցված է Գյումրիի քաղաքապետի որդու կողմից «Կենտրոնի» օպերատորից խլված տեսախցիկի փաստով: Նույն ձեռագրով մի ուրիշ գործ էլի Գյումրիում է տեղի ունեցել, այս անգամ «Մաքսինֆո»-ի լրագրողի հանդեպ, սա եւս քննվում է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4