«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2012-05-09 | #84, 2012-05-11 | #85, 2012-05-12


ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵ՞Լ, ԹԵ՞ ՉԿԱԶՄԵԼ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու մասին երեկ ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը սեփական տեսակետ հայտնեցՙ նշելով, որ ԲՀԿ-ում դրա վերաբերյալ տարբեր տեսակետներ կան, եւ վերջնական որոշումը կընդունվի այդ տեսակետները լսելով: Սակայն անձամբ Օսկանյանը դեմ է կոալիցիայի ձեւավորմանը. «Եթե ձեւավորվի կոալիցիա, ապա ես կշարունակեմ իմ պայքարը»: Այսինքնՙ դուրս կգա՞ ԲՀԿ-ից, հետաքրքրվեցին լրագրողները: Պատասխանը փիլիսոփայական էր` մենք, լրագրողներս պետք է այդ հարցի վերաբերյալ հետեւությունների հանգենք իր վերն ասածներից: Համենայն դեպս` Վարդան Օսկանյանն անձամբ չի պատրաստվում ձեւական, ոչ իրական կոալիցիայի համար պատախանատվություն ստանձնել:

Երեկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը , անդրադառնալով այս եւ կոալիցիա կազմելու աննպատակահարմարության մասին ավելի վաղ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտնած տեսակետին, ասել է, թե կոալիցիաները ոչ թե անձանց, այլ կուսակցությունների միջեւ են կազմվում: Նա նշել է նաեւ, որ ՀՀԿ-ում հարցը դեռ կքննարկեն եւ բոլոր տեսակետները կլսեն` մինչեւ որոշման ընդունումը` մի երեք օրից ամեն ինչ պարզ կլինի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4