«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ «ԱՐՄԻՆՅՆ ՄԻՐՈՐ-ՍՓԵՔԹԵՅԹՐԸ» ՆՇՈՒՄ Է ԻՐ 80-ԱՄՅԱԿԸ

Առաջիկա մայիսի 24-ին Քեմբրիջի (Մասաչուսեթս) «Ռոյալ Սոնեստա» հյուրանոցում տեղի է ունենալու ընդունելություն-ճաշկերույթ նվիրված մեր գործընկեր «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հիմնադրման 80-ամյակին: Օրվա գլխավոր բանախոսն է լինելու Հայաստանի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը :

Միջոցառման ընթացքում երկարամյա աչքի ընկնող ծառայությունների համար սահմանված մրցանակը շնորհվելու է «Բենտլի համալսարանի» ռեկտոր եւ պատվո նախագահ, դոկտ. Գրեգորի Ադամյանին, իսկ «գերազանցության» համար նախատեսված 2 մրցանակներից մեկըՙ NBC լրատվական գործակալության թղթակից Ջանեթ Շամլյանին, մյուսըՙ Վաշինգտոնի «Պոլիտիկո» թերթի ազգային հարցերի խմբագիր Շարլզ Մահտեսյանին:

Ավելացնենք, որ 1932-ին Ուոթըրթաունում հիմնադրված ՌԱԿ «Արմինյն միրոր» եւ 1934-ին Նյու Յորքում ծնունդ առած անկախ «Արմինյն սփեքթեյթր» թերթերի միացումից է վերոնշյալ շաբաթաթերթը սկսել լույս տեսնել Ուոթըրթաունի մեջ: Հետագայում փոխադրվել է Նյու Յորք եւ 1951-իցՙ Բոստոն:

«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը համարվում է անգլիատառ առաջին պարբերականը Մ. Նահանգներում: Թերթի խմբագրության պատասխանատու պաշտոնը վարել են ըստ հերթականության Եղիշե Չրաքյանը, Պետրոս Նորհատը, Ուիլյամ Սքոթ Քելլին, Ջեկ Անդրեասյանը, Բոբ Վահանը, Գրիգոր Ոսկանյանը, Վարուժան Սամվելյանը, Հելեն Փիլիպոսյան-Սարգսյանը, Բարբարա Մերկերյանը, Արա Գալայճյանը: 2000 թվականից Ալին Գրիգորյանն է ստանձնել այդ պաշտոնը: Խմբագրի օգնականն է Արամ Արքունը: Մշտական հոդվածագիրներից են Երվանդ Ազատյանը, Ֆլորենս Ավագյանը, Դեֆնի Աբիլը, Հակոբ Վարդիվառյանը, Հարութ Սասունյանը, Նենսի Գալայճյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4