«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ԴՈԿՏ. ԱՐՄԵՆ ՕՐՈՒՃՅԱՆԸՙ ՄԱԿ-Ի ԼԱՅՆԱՇԵՐՏ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲՈՒՄ

Լոս Անջելեսում գործող ոչ շահութաբեր «Աթգո» կորպորացիայի հիմնադիր եւ գործադիր տնօրեն դոկտ. Արմեն Օրուճյանը որպես հանձնակատար ընտրվել է ՄԱԿ-ի թվայնացման զարգացումների լայնաշերտ հաղորդումների հանձնախմբի (Broadband Commission) անդամ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 28-ի համարը:

Հանձնախումբը, որն ստեղծվել է միջազգային հեռահաղորդակցությունների միության (ITU) եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի ջանքերի շնորհիվ, ներառում է գործադիր տնօրենների, արդյունաբերության առաջնորդների, քաղաքագետների ընտրյալների մի խումբ, որը բացառապես զբաղվում է ընդլայնելու լայնաշերտ հաղորդումների հնարավորությունները միջազգային քաղաքականության ասպարեզում: Խմբում ընդգրկված են Կառլոս Սլիմը (Գրուպո Կարսո ընկերությունից), Ռուանդայի Հանրապետության նախագահ Պոլ Կագամեն, ITU-ի գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, սըր Ռիչարդ Բրանսոնը (Վիրջին գրուպից), Ջոն Չեյմբըրսը (Cisco ընկերությունից) եւ ուրիշներ: Դոկտ. Օրուճյանը ավարտել է նաեւ Կալիֆոռնիա համալսարանի քաղաքագիտության բաժինը, ապա դոկտորական պաշտպանել «Քլերմոնտ Գրադուեյթ» համալսարանի քաղաքագիտության եւ տնտեսագիտության բաժնում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4