«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


«ԱՐԱՐԱՏ: 10 ՏԱՐԻ ԱՆՑ»

Արշիլ Գորկու կյանքի մանրամասնությունների ուսումնասիրության միջոցով Հայոց ցեղասպանությանը անդրադարձած «Արարատ» ֆիլմի նկարահանման 10-ամյակի առթիվ ճանաչված մրցանակակիր, ռեժիսոր եւ սցենարիստ Ատոմ Էգոյանը անցյալ մարտի 19-ին Միչիգանի համալսարանում հայկական ուսումնասիրությունների ծրագրի շրջանակներում հրավիրվել է դասախոսելու եւ վերստին քննարկելու իր ֆիլմը: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 28-ի համարի տեղեկատվության, Էգոյանը խոսել է ֆիլմի մտահղացման, նկարահանման դժվարությունների եւ տարակարծիք, երբեմն հակասական արձագանքների մասին, որ նա ստացել է ֆիլմի ցուցադրումից հետո: Ներկա հոծ բազմությունը վերջում առիթ է ունեցել ստանալու բազմաթիվ հարցերի պատասխանները:

Էգոյանը 14 ֆիլմերի հեղինակ է եւ արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, որոնցից 5-ը Կաննի փառատոնում: 2 անգամ Օսկարի մրցանակի թեկնածու է առաջադրվել: Մրցանակներ է ստացել նաեւ Համբուրգի, Տոկիոյի, Երուսաղեմի, Ռեյկյավիկի, Հոնկոնգի, Կահիրեի եւ Աթենքի փառատոներում: 2010-ին Մադրիդում կազմակերպվել է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրումները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4