«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ԿԻՆԳԻ «ԱՅՍՏԵՂ» ՖԻԼՄԸ ՄԵԿ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում արդեն ցուցադրվում է ռեժիսոր Բրեյդըն Կինգի «Այստեղ» ֆիլմը: Քրիստոֆեր Ադամյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 28-ի համարում ներկայացնելով ֆիլմը, գրում է, որ այն մետաֆիզիկական եւ փիլսիոփայական վերացումներով հագեցած գողտրիկ սիրո մի հրաշալի պատմություն է, որ միաժամանակ անդրադառնում է տեխնոլոգիաների ազդեցությանը ժամանակակից հասարակության վրա:

Ամբողջովին Հայաստանում նկարահանված Բրեյդընի ֆիլմը նաեւ յուրովի է բացահայտում հայկական բնաշխարհըՙ լեռներն ու հովիտները, գետերն ու լճերը: Միաժամանակ օգտագործելով պատմողական, փորձարարական եւ վիդեո արվեստի բոլոր հնարավորությունները ռեժիսորը կարողանում է թափանցել երկու սիրահարներիՙ ամերիկացի քարտեզագիր Ուիլի (դերասանՙ Բեն Ֆոստեր) եւ հայազգի ազատամիտ լուսանկարչուհուՙ Կատարինեի (դերասանուհիՙ Լուբնա Ազաբալ) ներաշխարհը: Իսկ Լոլ Քրոուլիի նկարահանումները պարզապես ապշեցնող են: Դրանք հանդիսատեսին տեղափոխում են մի ուրիշ աշխարհՙ հուզիչ, ռոմանտիկ եւ նաեւ խորհրդավոր:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4