Ադրբեջանցի խորհրդարանի պատվիրակությունը, ի դեմս երեք երեսփոխանների, պատրաստվում է այցելել Հայաստան: Այս մասին ադրբեջանական օրենսդիրի հաստատմամբ տեղեկացնում է «Ազերիպրես» գործակալությունը:
Այցելության առիթը մասնակցությունն է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նստաշրջանին, որ այս անգամ անցկացվելու է Երեւանում: Ադրբեջանցիները, ըստ իրենց իսկ հավաստման, Երեւանում կլինեն մայիսի 21-24-ը:
Հետաքրքրական է, որ ՍՏՀԿ-ում Հայաստանի նախագահությունը կայանալիք նստաշրջանում ավարտվում է ու փոխանցվելու է Ադրբեջանին, այսինքն հաջորդ` 40-րդ նստաշրջանը վեհաժողովը կանցկացնի Բաքվում:
Ա. Հ.