Մեծ Բրիտանիայում կրկին վաճառքի է հանվել հայտնի պետական գործիչ, Թեհրանի, Ղրիմի եւ Պոտսդամի կոնֆերանսների մասնակից, 1951-55 թվերի վարչապետ Ուինստոն Չերչիլի նախասիրած հայկական կոնյակը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Վարչապետը մեծապես գնահատել է «Արարատ» կոնյակը, երբ 1945-ի փետրվարին Յալթայի կոնֆերանսի ժամանակ Ստալինը հյուրասիրել է նրան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խորհրդային առաջնորդը կարգադրել է, որ ամեն տարի նրան ուղարկվի 400 շիշ հայկական կոնյակ: Բայց դրա ներկրումը Անգլիա թույլատրված չէր: Դրությունը փոխված է այժմ:
«Վինորիում» ընկերությունը, ըստ «thisislondon.co» կայքի տեղեկատվության, տասը հազար շիշ կոնյակ է գնել Լոնդոնում 29 ֆունտ ստեռլինգով վաճառելու համար: Ընկերությունը հույս ունի հետագայում ընդարձակել կոնյակի վաճառքը: Շաբաթաթերթն ավելացնում է, որ «Արարատ» կոնյակը նախասիրած խմիչքն է եղել Ագաթա Քրիստիի եւ Ֆրենկ Սինատրայի:
Հ. Ծ.