«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2012-05-16 | #88, 2012-05-17 | #89, 2012-05-18


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՃԵՄՈՒՂԻ ԱՐԻԶՈՆԱՅՈՒՄ

Իր տեսակի մեջ Մ. Նահանգներում առաջինը բետոնե այս ճեմուղին գտնվում է Սքոթսդեյլում (Արիզոնա), Սուրբ Աբգար Հայ առաքելական եկեղեցուն կից: Երկարությունը 20 մետր է, լայնությունըՙ 1,5 մետր: Եզերված է «Զոհվեցինք այս վայրերում հանուն մեր հավատի» բառերով, որոնք ուղեկցում են ճանապարհի երկայնքին դրոշմված այն 113 քաղաքների անուններին, որոնցում 1896-1915 թվերին իրականացվել են հայերի ցեղասպանական կոտորածները: Ծրագրման եւ ֆինանսավորման մի քանի փուլերից հետո ճեմուղին արդեն բացված է, դրա մտահղացման եւ ծրագրավորման հեղինակը 17 տարեկան Նուբար Արմեն Մանուկյանն է: Նրա նախագիծը հավանության է արժանացել «Գրանդ Քենյոն Քաունսըլ» խորհրդի կողմից, եւ նրան շնորհվել է «Արծիվ Սկաուտի» պատվավոր կոչումը, որն ընդամենը սկաուտներից հինգ տոկոսին է բաժին հասնում: Այդ առթիվ պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 12-ին, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 21-ի համարը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4