«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2012-05-17 | #89, 2012-05-18 | #90, 2012-05-19


ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ` ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին հայտնեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը գումարվելու է մայիսի 31-ին, քանի որ սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով ԱԺ առաջին նիստը գումարվում է նոր խորհրդարանի պատգամավորների 2/3-ի ընտրության դեպքում: Ի դեպ, երեկ ԿԸՀ նիստից ժամեր առաջ ԿԸՀ նախագահն ու ներկայիս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դուրս էին գալիս նախագահական նստավայրից: Այսպիսով, մամուլային այն կանխատեսումները, որ խորհրդարան անցած ուժերում տիրող անորոշության պատճառով նորընտիր Ազգային ժողովի նիստը կարող է հետաձգվել, իրականությանը չի համապատասխանում, երեւում է, այնուամենայնիվ, հստակեցումներն արդեն կան, եւ մենք այդ մասին շատ շուտով կիմանանք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4